2025 դիտում
15:03 20-03-2015
Տղամարդիկ ավելի շուտ են հիշողությունը կորցնում, քան կանայք. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի շուտ են կորցնում իրենց հիշողությունը, քան կանայք: Անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել է կայուն ճանաչողական ֆունկցիաներով 30-95 տարեկան 1246 մարդ:
Վերլուծելով մասնակիցների ուղեղի ակտիվությունն ու կառուցվածքը՝ գիտնականները պարզել են, որ հիշողության մակարդակը սկսում է աստիճանաբար իջնել 30 տարեկանից: Հիշողության պատասխանատու հիպոկամպը (մարդու գլխուղեղի համակարգի մաս է, որ մասնակցում է մարդու զգացմունքների առաջացմանը) 30 տարեկանից սկսում է փոքրանալ չափսերով և շարունակվում մինչև 65 տարեկան: Հետևաբար, անհետանում են ուղեղում հիշողության նյարդային հյուսվածքները և թուլանում է հիշողությունը:
Պարզվել է նաև, որ տղամարդիկ 40 տարեկանից հետո ավելի արագ են կորցնում հիշողությունը, քան կանայք: Գիտնականները ենթադրում են, որ դա կապված է կանանց սեռական հորմոնի՝ էստրոգենի հետ. այն պաշտպանում է կնոջ ուղեղը և կանխում նեյրոնների վնասումը մինչև դաշտանադադարը:
Նմանատիպ նյութեր
15029 դիտում
14:42 31-01-2014
Ահա թե ինչու են կանայք ավելի երկար ապրում, քան տղամարդիկ. ֆոտոշարք
15481 դիտում
23:33 06-05-2020
Տղամարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում, քան կանայք. ՌԴ առողջապահության նախարար
1867 դիտում
20:27 06-12-2021
COVID-19. Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք
Այս բաժնից
3604 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում