Գերմանիայում կինը կծել է իրեն բռնաբարել ցանկացող տղամարդու լեզուն
Գերմանական Էրդինգ քաղաքում կազմակերպված փառատոնից հետո արտակարգ դեպք է գրանցվել: Մի տղամարդ հարձակվել է 37-ամյա կնոջ եւ նրա 17-ամյա աղջկա վրա, երբ նրանք ուշ երեկոյան վերադառնալիս են եղել տոնակատարությունից: Տղամարդը կնոջը նետել է գետնին եւ փորձել բռնաբարել: Աղջիկը նրան հարվածել է պայուսակով, սակայն ապարդյուն:
Ինչ-որ պահի հարձակվողն իր լեզուն մտցրել է գերմանուհու բերանը, նա էլ առիթը բաց չի թողել եւ կծել է այն: Արնաշաղախ բերանով տղամարդը փախուստի է դիմել: Ժամեր անց ոստիկանները ձերբակալել են հանցագործին, որը արյան կորստից եւ ցավից կորցրել էր գիտակցությունը: