Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բաաց կթողնի Լեհաստանի և Շոտլանդիայի հավաքականների հետ՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումները:
Երեկ Դորտմունդի «Բորուսիայի» 26-ամյա ֆուտբոլլիստը լքել է ազգային հավաքականի մարզաբազան ձախ ոտքի բութ մատի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Գերմանիայի առաջնության 3-րդ տուրում «Հերտայի» հետ խաղի (3:1) ժամանակ:
Հետագա ապաքինումը Ռոյսը կանցկացնի ակումբում: