211652_close_icon

Գվատեմալայի դատախազը երկրի նախագահին ձերբակալելու հրաման է արձակել

views-count1028 դիտում article-date 10:08 03-09-2015
Մաքսային համակարգում կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավված լինելու մեղադրանքով Գվատեմալայի գլխավոր դատախազը երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինային ձերբակալելու հրաման է արձակել, հաղորդում է Reuters-ը: Մոլինան հերքել է մեղադրանքները և բազմիցս հայտարարել, որ ոչ մի կապ չունի նշված համակարգի կոռուպցիոն գործունեության հետ: Օգոստոսի 21-ին նույն մեղադրանքով ձերբակալվել էր փոխնախագահ Ռոյսան Բալդետտին: Սեպտեմբերի 1-ին Կոնգրեսը նախագահ Մոլինային զրկել էր անձեռնմխելիությունից: Նրան նաև արգելվել էր լքել երկիրը: Նա Գվատեմալայի նախագահ է ընտրվել 2011 թվականին, իսկ սեպտեմբերի 6-ին այդ երկրում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները:

Նմանատիպ նյութեր