Ուկրաինայում ցուցարարներին ձերբակալելու հրաման տված դատավորը սպանվել է
                        Նախօրեի երեկոյան Ուկրաինայի Պոլտավայի շրջանում անհայտ անձինք կրակ են արձակել բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալելու հրաման տված դատավորի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է։ Այս մասին հայտնում է RIA Nvosti-ն՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը։
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։
Պոլտավայի շրջանի դատախազությունը վերահսկում է դատավորի սպանության հետաքննության ընթացքը։ Այս մասին հայտնել է դատախազության մամլո ծառայությունը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

