211652_close_icon
views-count1858 դիտում article-date 09:29 03-09-2015

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը կարող է խոչընդոտել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզայի ազատականացմանը

Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամը կարող է բացասաբար ազդել Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալի Սաբանիձեն: GeorgiaOnline-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ հույս ունեն, որ մինչև 2015 թվականի վերջը ԵՄ-ը ազատ վիզային ռեժիմ կսահմանի Վրաստանի քաղաքացիների համար: «Մենք պետք է հաշվի առնենք, որ բավականին բարդ ենթատեքստ է առկա՝ միգրացիոն ճգնաժամը, որը ԵՄ-ին բարդ մարտահրավերների առաջ է կանգնեցրել: Այդ ֆոնին որոշումը կայացնելը շատ դժվար է, այդ իսկ պատճառով կարող են գործոններ լինել, որոնք մեզնից կախված չեն և բացասաբար ազդել մեզ վրա»,-ընդգծել է Սաբանիձեն: Նշենք, որ Վրաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները տարվում են 2012 թվականից:

Նմանատիպ նյութեր