2513 դիտում
08:40 03-09-2015
Վերին Լարսում լարված իրավիճակ է. Հայաստանից մեկնած մոտ 150 բեռնատարներ կուտակվել են այնտեղ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Արդեն մի քանի օր է` Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակվել են Հայաստանից մեկնած մոտ 150 բեռնատարներ, որոնք սպասում են, թե երբ կհասնի տարանցիկ մաքսազերծման իրենց հերթը: Ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանից մեկնած ավտոշարասյունը հարկադրված է ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-օր սպասել: Նրանց մի մասը մրգով կամ բանջարեղենով են բեռնված, ուստի երկար կանգնելու արդյունքում ապրանքը կարող է փչանալ:
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսում ստեղծված իրավիճակը նորություն չէ. «Այստեղ ոչ մի նոր բան չկա: Հիմա թուրքական բեռնատարները Լարսով գնում են դեպի Ռուսաստան, իսկ մինչ այդ նրանք լաստանավով էին գնում ՌԴ»:
Այսպիսով՝ պարզվում է, որ ՀՀ և ՌԴ իշխանություններն այս խնդրի մասին վաղուց տեղեկացված են, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում»:
Նմանատիպ նյութեր
82234 դիտում
18:29 15-03-2020
Վրաստանում արգելում են հայկական բեռնատարների մուտքը. Սադախլոյում տասնյակ բեռնատարներ են կուտակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»