211652_close_icon
views-count6645 դիտում article-date 17:24 02-09-2015

39-ամյա Թագուհին դանակահարել է ամուսնուն՝ մորը վիրավորելու համար

39-ամյա Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ-ին իր մոր` Կարինե Մանսուրյանի կողմից իր ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել միմյանց, այն է` Թագուհի Մանսուրյանը խոհանոցային դանակով և ձեռքերով դիտավորությամբ հարվածել է Վ. Մարտիրոսյանին, իսկ Վ. Մարտիրոսյանը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը վնաս հասցրել: Թ. Մանսուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, իսկ 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր