2581 դիտում
14:23 02-09-2015
ԿՄԿ-ների վերակառուցումը՝ հրատապ խնդիր
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ՋՏՊԿ-ում ընդունեց Հարավային Կորեայում ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ-UNIDO) ներդրումների և տեխնոլոգիաների խթանմանն աջակցող գրասենյակի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆին Սու- Թայկ Ռհիին, <<Էկոինջիներինգ>> ընկերության ներկայացուցիչ, Հարավային Կորեայում այլընտրանքային էներգիայի ասոցացիայի նախագահ դոկտոր Հյու – Սուն Սոնգին՝ իրենց գործընկերների հետ: Հանդիպումը նախաձեռնել և հանդիպմանը մասնակցում էր ՄԱԱԶԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Ա. Սիմոնյանը:
Պատվիրակության հայաստանյան այցի նպատակն է ծանոթանալ Հայստանում այլընտրանքային էներգիայի, աղբի վերամշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, կեղտաջրերի մաքրման կայանների գործունեությանը և դրանց վերակառուցման նպատակով վարվող ռազմավարությանը:
ՋՏՊԿ-ում քննարկումներն ու ծրագրային ներկայացումները, բնականաբար, կառուցված էին կեղտաջրերի մաքրման կայանների շուրջ: Կոմիտեի նախագահը ներկայացրեց վերջին տարիներին հանրապետությունում կեղտաջրերի մաքրման ուղղությամբ իրականացված ծրագրերը՝ կարևորելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ԿՄԿ – ներ են կառուցվել հատկապես այն բնակավայրերում, որտեղից դուրս եկող կոյուղաջրերը ջրային աղբյուրների հետ կապված մեծ ռիսկեր են պարունակում, ( Սևանա լճի ավազան – Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներ), ինչպես նաև առջնահերթությունը տրվել է տուրիստական բնակավայրերի սանիտարիայի ապահովումը (Ջերմուկ, Դիլիջան): Այս պահին առանցքային խնդիր է դիտարկվում Երևանի 2 ԿՄԿ-ների վերակառուցումն ու շահագործումը եվրոպական ստանդարտներին համապատասխան: (EEC Direective 91/278):
Կորեացի մասնագետները ներկայացրեցին իրենց հնարավորությունները թե՛ թափոնների մշակման և թե՛ հատկապես կեղտաջրերի մաքրման ուղղությամբ: Ներկայացված փորձը, ֆինասավորման լրացուցիչ աղբյուրներ գտնելու պատրաստակամությունը, ստեղծվելիք կառույցների ազգային լինելու պարտադիր պայմանը համագործակցության լայն ու հուսալի հարավորություններ են տալիս: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին տեղեկատվության պարբերական փոխանակման, հանդիպումների միջոցով առաջ տանել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գաղափարները և հասնել համատեղ գործողությունների:
[b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
20:11 03-11-2014
«Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերը կֆինանասավորի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցումը
2263 դիտում
16:07 02-08-2016
Դոնբասի ավտոմայրուղիների վերակառուցումը կարժենա Կիևին մոտ 280 մլն ԱՄՆ դոլար
5566 դիտում
19:24 07-12-2017
Ենթակայանների վերակառուցումը ռազմավարական նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ հոսքերը սպասարկելու գործում
Այս բաժնից
787 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1549 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա