«Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերը կֆինանասավորի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցումը
«Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատեր շեյխ Մանսուր բեն Զայեդ ալ-Նայանին պատկանող ընկերությունը (International Petroleum Investment Company) կֆինանասավորի մադրիդի «Ռեալ»-ի տնային մարզադաշտի վերակառուցումը:
Կողմերի միջև կնքված գործարքի արժեքը կկազմի 350 մլն ֆունտ: «Արքայական ակումբը» մտադիր է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը վերակառուցել առաջիկա երեք տարվա ընթացքում:
Չնայած նրան, որ շեյխ Մանսուրը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերը, այդ գործարքը չի հակասում ՈՒԵՖԱ-ի կանոնակարգին, քանի մադրիդյան ակումբի բաժնետոմսերը չեն պատկանում Մանսուրին կամ էլ իր ընկերություններից որևէ մեկին: