Իրաքի մայրաքաղաքում թուրք շինարարների են առևանգել
Այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում դիմակներով ու զինվորական հագուստով անհայտ անձինք առևանգել են թուրք շինարարների:
Իրաքի անվտանգության ուժերը հայտնել են, որ վերջիններս ընդգրկված էին շիաներով բնակեցված Մադինա-Սադր շրջանում մարզահամալիրի շինարարության մեջ:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաստատել է, որ առևանգվել են իր 18 քաղաքացիները: