211652_close_icon
views-count828 դիտում article-date 21:52 04-09-2014

Իրաքի հյուսիսում գրոհայինները 10֊նյակ մարդկանց են առևանգել

Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» գրոհայինները ավելի քան 50 մարդ են առևանգել։ Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ֊ում, փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ գերատեսչության տվյալների, «Իսլամական պետության» ծայրահեղականները գրոհում են իրականացրել Քուրքուք քաղաքից արևմուտք գտնվող գյուղերից մեկում։ Նրանց ձեռքերում են հայտնվել նաև 15 տրանսպորտային միջոցներ։ Հարձակումը ղեկավարել է Հիշամ Հուսեյն Ալի Հանդալը։ Ներկայումս առևանգվածների ճակատագիրն անհայտ է մնում։ Դեպքի առթիվ հետաքննության է ընթանում։

Նմանատիպ նյութեր