Չինուհու հազարավոր դոլարները փտել են նկուղում
Չինաստանի Սուցյան քաղաքի շրջակա գյուղերից մեկում ընտանիքը միանգամից 15,7 հազար դոլար է կորցրել՝ ավանդույթի պատճառով: Հետեւելվ դրան՝ չինուհին գումարը մի քանի տարի պահել է նկուղում եւ հանկարծ հայտնաբերել, որ թղթադրամները փտել են խոնավությունից:
Բանկում հրաժարվել են ընդունել դրանք, քանի որ ամբողջովին վնասվել են եւ կպել իրար: Չինուհին գումարը մոտ չորս տարի առաջ փաթաթել է պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ պահել որդու ամուսնության համար: