22 օր անընդմեջ համակարգչային խաղերով տարված դպրոցականը մահացել է
Բաշկիրիայում սեպտեմբերի 1-ից ընդամենը 2 օր առաջ 17-ամյա դպրոցականը 22 օր համակարգչի մոտ անցկացնելուց հետո ուշագնաց էր եղել:
Նրան հոսպիտալացրել էին, սակայն հիվանդանոցի ճանապարհին տղան մահացել էր:
Պարզվել է, որ օգոստոսի 8-ից տղան անցկացրել էր տանը` ոտքի կոտրվածքի պատճառով և համակարգչային օնլայն խաղերով էր տարվել մինչև օգոստոսի 30-ը:
Դեպքի առիթով դատաբժշկական փորձաքննություն է սկսվել:
Նշենք, որ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև Թայվանում. 38-ամյա տղամարդը մահացել էր` հինգ օր համակարգչի դիմաց անցկացնելուց հետո: