1201 դիտում
09:33 01-07-2015
Որոշ ցուցարարներ 9-րդ գիշերն էլ լուսացրեցին Բաղրամյան պողոտայում. մի մասը՝ քնելով, իսկ մյուս մասը՝ խաղերով եւ քննարկումներով
Բաղրամյան պողոտայի ցուցարարները 9-րդ գիշերն են լուսացրել այնտեղ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գիշերն անցել է առանց բախումների եւ միջադեպերի: Նրանք նախորդ օրերի նման շատ չեն եղել, բայց հերթապահություն իրականացրել են: Գիշերն անցկացվել է քննարկումների, խաղերի ուղեկցությամբ, իսկ մի մասն էլ, չդիմադրելով հոգնածությանը, քնել է:
Առավոտը սկսել են տարածքի մաքրությամբ, սակայն տեւական ժամանակ է, տարածքի աղբը չեն տանում: Հավաքված ցուցարարները այժմ շարունակում են քննարկումները՝ առաջարկելով 23.00-ից հետո չաղմկել եւ գիշերներն էլ քնել, որպեսզի պայքարը շարունակելու ուժերը խնայեն: Նրանցից յուրաքանչյուրն էլ իր տեսակետն է հայտնում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
09:27 03-07-2015
Բաղրամյան պողոտայում տասնմեկերորդ գիշերն էլ ցուցարարները լուսացրեցին խաղաղ
2046 դիտում
10:16 05-07-2015
Բաղրամյան պողոտայում գիշերող ցուցարարները 14-րդ գիշերն էլ խաղաղ լուսացրեցին
Այս բաժնից
1210 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
757 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը