Բրիտանացի զույգը զրկվել է երեխայից՝ համակարգչային խաղերով տարվելու պատճառով
Բրիտանական Ուոլսոլ քաղաքում սոցիալական ծառայության աշխատակիցները մի ընտանիքից վերցրել են երեխային, քանի որ ծնողները տարվել են համակարգչային խաղերով եւ չեն կատարում ծնողական պարտականությունները:
Ծառայությունում նշել են, որ երեխայի հայրն ու մայրը օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առջեւ խաղեր խաղալով: Այս ամիս բրիտանական մեկ այլ քաղաքում կրկին ընտանիքից վերցրել էին երեխային, քանի որ ծնողների անուշադրության պատճառով նրա ատամները գտնվում էին մեղմ ասած վատ վիճակում: