Վրաստանը նոր արտգործնախարար ունի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է երկրի կառավարությունում կադրային փոփոխությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է GeorgiaOnline-ը, Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնից հեռացվել է Թամար Բերուչաշվիլին: Նրա փոխարեն Վրաստանի արտաքին գերատեսչությունը կղեկավարի Գեորգի Կվիրիկաշվիլին:
Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին:
Ղարիբաշվիլիի կարիքով՝ Կվիրիկաշվիլին ավելի արդյունավետ կղեկավարի Վրաստանի ԱԳ նախարարությունը: