211652_close_icon
views-count2814 դիտում article-date 13:28 01-09-2015

20 վայրկյանի պատճառով Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ» տապալվեց

Երեկ ֆուտբոլի տրանսֆերային պատուհանի վերջին օրն ավարտվեց խելահեղ իրադարձությամբ: Ամբողջ Եվրոպան շունչը պահած սպասում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը» համաձայնության կգան դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի շուրջ և վերջինս կտեղափոխվի մադրիդյան ակումբ, ինչպես որ շատ էր ցանկանում: Բանակցությունների ընթացքում այմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Դե Խեան «Ռեալ» կտեղափոխվի 25 միլիոն եվրոյի դիմաց, բացի այդ, մադրիդյան ակումբի դարպասապահ Կեյլոր Նավասը, որի տրանսֆերային արժեքը գնահատվել էր 15 մլն եվրո, էլ գործարքի շրջանակներում կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այսինքն, Դե Խեան «Ռեալին» կարժենար 40 մլն եվրո, այնքան, որքան պահանջում էր անգլիական ակումբը: Սակայն Նավասը օրվա վերջում պահանջել է պայմանագրում կետ ավելացնել, որ մանչեսթերյան ակումբում նա պետք է խաղային ժամանակ ստանա: Մինչև կողմերը ավելացրել են այդ կետը, մինչև համաձայնեցրել են, արդեն շատ քիչ ժամանակ է մնացել: Պայմանագրի վերջնական տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդը» ուղարկել է ֆաքսով՝ 23:59-ին, իսկ Մադրիդում այն ստացել են 00:00 ժամ 20-րդ վայրկյանին: Իսկ դա նշանակում էր, որ տրանսֆերային պատուհանի ժամկետն ավարտվել է և գործարքը չի կարող կայանալ: Այժմ երկու թիմերն էլ պատրաստվում են դիմել ՖԻՖԱ-ին, որպեսզի թույլատրի գործարքի կայացումը, քանի որ, ինչպես թիմերի ներկայացուցիչներն են պնդում, ֆաքսի հետ կապված խնդիրներ են եղել:

Նմանատիպ նյութեր