211652_close_icon

Թուրքիայում ոստիկանները սպանել են մորն ու երեխային

views-count1717 դիտում article-date 11:19 01-09-2015
Դեռևս չպարզված հանգամանքներում Թուրքիայի սահմանային Շըրնաք նահանգի Սիլոփ բնակավայրում ոստիկանության դիպուկահարները հրազենային կրակոց են արձակել տան տանիքին քնած անչափահաս աղջկա ուղղությամբ, հաղորդում է IMC TV-ն: Երեխայի մայրը՝ Ֆաթիմա Ալին, փորձելով փրկել աղջկան, նույնպես հրազենային ծանր վիրավորում է ստացել և մահացել: Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երեխային ու մորը հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրանց կյանքը չի հաջողվել փրկել:

Նմանատիպ նյութեր