70648 դիտում
22:07 31-08-2015
Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. որդին հայտնաբերել է հոր դին. մահացածը բենզալցակայանի սեփականատեր էր
Այսօր` օգոստոսի 31-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները ավագ քննիչ Վիգեն Մարտոյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև դատական բժիշկը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, իսկ նրան հայտնաբերել է որդին Վահագը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Դ. Դավթյանը իրենց գյուղում ունի սեփական բենզալցակայան:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Տեղի ունեցածը վրաերթ է, սպանություն, դժբախտ պատահար, թե հանկարծամահություն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ այդ թվում, որ հնարավոր է Դ. Դավթյանը մեկ այլ տեղ է մահացել, իսկ դին տեղափոխել են նշված վայր:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
41777 դիտում
21:33 13-12-2021
Ողբերգական դեպք՝ Երևանում. որդին իրենց շենքին հարակից այգում հայտնաբերել է հոր դին, կողքին էլ՝ զենք
13541 դիտում
21:43 04-11-2015
Լոռու մարզում 30-ամյա որդին տան միջանցքում դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել է 56-ամյա հոր դին