211652_close_icon
views-count857 դիտում article-date 16:50 31-08-2015

Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի առաջնորդներ են բռնվել

Նիգերիայի հատուկ ծառայության աշխատակիցներին հաջողվել է բռնել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման մի քանի առաջնորդների: Նրանցից մի քանիսը երկրի որոշ շրջաններում ահաբեկչությունների կազմակերպման պատասխանատուներն են: Քննության արդյունքում պարզվել է, որ նրանք նաեւ նախատեսել են հարձակում իրականացնել Լագոս քաղաքի վրա: Հիշեցնենք՝ ԻՊ-ին հավատարմության երդում տված «Բոկո Հարամ»-ը հանդես է գալիս արեւմտյան կրթական համակարգի դեմ եւ ցանկանում երկրում հաստատել շարիաթի օրենքներ:

Նմանատիպ նյութեր