211652_close_icon
views-count2549 դիտում article-date 15:55 31-08-2015

Ամերիկացի գիտնականները բացատրել են՝ որտեղ պետք է փնտրել այլմոլորակայիններին

Երկիր մոլորակից դուրս քաղաքակրթությունների փնտրտուքը պետք է իրականացնել ոչ թե «Ծիր Կաթին» գալակտիկայի ծայրամասային հատվածներում, այլ դրա կենտրոնում, հայտարարել են ԱՄՆ-ի SETI արտերկրյա քաղաքակրթությունների որոնման համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ գալակտիկայի կենտրոնում են գտնվում անհրաժեշտ «նյութերն» ու պայմանները՝ այլմոլորակայինների տեխնոլոգիական առաջընթացի համար: Գիտնականները նշել են, որ հենց գալակտիկայի կենտրոնում աստղերը քիչ են, ինչի շնորհիվ էլ հազվադեպ են տեղի ունենում գերնոր աստղերի պայթյուններ, որոնք էլ կոչնչացնեին հնարավոր այլմոլորոկայիններին: Վերոնշյալ համալսարանի գիտնականներն արդեն կես դար ուսումնասիրում են տիեզերքից ստացված ռադիոազդանշանները՝ փորձելով ապացուցել արտերկրյա քաղաքակրթության գոյությունը:

Նմանատիպ նյութեր