Ադրբեջանում ցորենի մեծ պակաս կա
2015 թվականի առաջին կեսին Ադրբեջան է ներկրվել 800,5 հազար տոննա ցորեն, որը 264 տոննայով կամ 49,5%-ով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածում ներկրված ցորենի չափից: Այդ մասին նշված է Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած զեկույցում:
Գնված ցորենի 94%-ը ներկրվել է Ռուսաստանից: Միայն այս տարվա 2-րդ եռամսյակում Ադրբեջանը ներկրել է մոտ 305 հազար տոննա ցորեն:
Այ երկրի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանում արտադրվել է 1 մլն 687 հազար տոննա ցորեն, 234 հազար տոննայով պակաս, քան 2014 թվականին: