Իտալական մաֆիան սպառնացել է իրենց պարագլխի թաղումը լուսաբանած լրագրողներին. տեսանյութ
Հռոմում տեղի է ունեցել իտալական մաֆիայի պարագլուխներից մեկի՝ Վիտտորիո Կազամոնիկի չափազանց շքեղ թաղման արարողությունը, որը նմանեցրել են թագավորական հրաժեշտի արարողության՝ ոսկեզօծ կառք՝ 6 փառահեղ ձիերով, «Կնքահայրը» ֆիլմի երաժշտության ուղեկցությամբ, վարդեր, որոնք նետվել են ուղղաթիռից և հարյուրավոր սգավորներ:
Սակայն սպառնալիքներ են հնչեցվել թաղման արարողությունը լուսաբանող լրագրողների հասցեին: Անհայտ անձինք սպառնացել են հաշվեհարդար տեսնել լրագրող Ալեսսիո Վիսկարդիի հետ՝ սպանելով նրանց, եթե վերջինս չոչնչացնի նկարահանված կադրերը: