5778 դիտում
14:46 11-04-2018
Օֆշորային սկանդալում Էրդողանի և Յըլդըրըմի ընտանիքների ներգրավվածությունը լուսաբանած լրատվամիջոցի դեմ գործ է հարուցվել
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/929482.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Պարբերականի դեմ դատական հայց են ներկայացրել Բերաթ Ալբայրաքը և նրա եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: Վերջիններս մեղադրել են լրատվամիջոցին «վիրավորելու» և «զրպարտելու» մեջ:
Պարբերականի լուրերի բաժնի պատասխանատու տնօրեն Չաղրը Սարըին սպանռում է մինչև վեց տարվա ազատազրկում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:
Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:
Զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները, այդ թվում փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
12:54 05-04-2014
Վարչապետն իր հրաժարականով փորձում է խուսափել նաեւ «օֆշորային» սկանդալում իր բաժին պատասխանատվությունից
5587 դիտում
17:30 30-10-2014
Ի՞նչ մեղք ունի Կճոյանը հայտնի օֆշորային սկանդալում
2410 դիտում
11:25 31-08-2015
Իտալական մաֆիան սպառնացել է իրենց պարագլխի թաղումը լուսաբանած լրագրողներին. տեսանյութ
Այս բաժնից
1087 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
850 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
805 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ