11572 դիտում
15:27 05-06-2014
Վնասազերծված նոր բանդայի պարագլխի հոր խոսքով՝ որդին անմեղ է, իսկ թալանը կազմակերպվել է գողական «ռազբիրատներում» տանուլ տված գումարը փակելու համար
«Վերջերս վնասազերծված նոր բանդայի պարագլուխ համարվող 28-ամյա Ռաֆայել Հարոյանի մեղադրանքը շինծու է եւ վրեժխնդրության արդյունք, իսկ բանկերի եւ տարադրամի փոխանակման կետերի թալանն իրականացրել է Տիգրան Հովհաննիսյանը՝ գողական «ռազբիրատներում» կրված պարտքերը մարելու համար»,-այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի հայրը` Հարություն Հարոյանը:
Նա նշեց, որ այդ գործը «սարքել է» քննիչ Արամյանը, ով ծառայել է Ռաֆայելի հետ եւ ծառայության ընթացքում խնդիրներ են ունեցել, ինչի պատճառով տարիներ անց այս կերպ ցանկացել է վրեժխնդիր լինել: Բացի այդ, Հարություն Հարոյանի կարծիքով՝ քննիչը փորձել է այս գործը սարքելուց հետո դատախազ դառնալ: «Երկու անչափահաս երեխաների հորը բանդիտիզմի մեջ է մեղադրում այն դեպքում, երբ տղաս մեքենա չունի եւ վարձով է ապրում: Եթե իմ տղան մեղավոր է, բա զենքը, գողոնը, գումարներն ու՞ր են, բա այդ ամենը պետք է ղեկավարի մոտ լիներ, չէ՞: Իմ տունը եկել են 3 անգամ ստուգումների, մի հատ ասեղ ու թել չեն գտել: Բա այդ 100 հազարավոր դոլարները ու՞ր են»,- դժգոհեց Ռաֆայել Հարոյանի հայրը:
Նա նշեց, որ կալանավորվածներից փորձել են ծեծ ու ջարդով Ռաֆայելի վրա բողոք գրել տալ, բայց ոչ ոք չի գրել: «Ծեծել են Հայկ Վարդանյանին, Կարեն Վարդանյանին, Հայկ Կոջոյանին: Կյանքին վտանգ սպառնացող ծեծի են ենթարկել, բայց այդքանից հետո ոչ ոք տղայիս դեմ բողոք չի գրել»,- նկատեց Ռաֆայելի հայրը: Նրա խոսքով, միայն Տիգրան Հովհաննիսյանն է իր որդու դեմ ցուցմունք տվել, այն էլ, որ իրեն մեղմ պատժեն:
Նաեւ նշեց, որ այս թալանի հեղինակը հենց Տիգրանն է եղել, ինչի համար նաեւ կնոջն է ստիպողաբար ներքաշել այս գործում: «Տիգրանը գիշերով կնոջ հետ ինչ օյին ասես, չի խաղացել, ծեծել է, ինքը իր երեխային գողացել է, որ կինը, ով բանկում է աշխատում, բանկից փողերը հանի, տա ամուսնուն, որ ինքը տանի, գողական ռազբիրատով կրված փողերը փակի: Իմ տային պետք է փակեն միայն նրա համար, որ իմացել է դրա մասին, բայց չի հայտնել: Էն էլ իրա սանիկն է եղել եւ չէր կարող գնալ ասել, որ իր սանամերը բանկից փող է հանել: Իրենք գիշերը 2-ն անց կեսին բանկը թալանել են ու ոչ մի բան տղայիս չեն հայտնել, զանգել, կանչել են, գնացել է, նոր է իմացել: Բայց հո չէ՞ր զանգելու, ասեր: Փողը, ով գողանա, ում բանդայի պարագլուխ համարեն»,- պատմեց Հարություն Հարոյանը:
Ավելին` նշեց, որ մինչեւ տղաներին կալանավորելը Չարբախից մի տղա է 6 ամիս կալանավորված եղել, բայց ոչ մի կերպ չեն կարողացել նրա մեղքը ապացուցել: «Հիմա 2-րդ խմբին են կալանավորել ու փորձում են ճնշումներով այս սարքած գործը սաղացնել նրանց վրա: Այս գործում նաեւ պաշտոնատար անձիք կան, որոնց անունները դեռ չեմ ցանկանում հրապարակել: Բայց մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք նրան, որ քննիչի դեմ քրեական գործ հարուցվի այս շինծու մեղադրանքի համար»,- ասաց Ռաֆայելի հայրը եւ ավելացրեց, որ արդարության հասնելուց հետո լքելու են երկիրը: Ի դեպ, Ռաֆայելի հայրը նշեց, որ իր որդին, որեւէ կապ չունի նաեւ 2011թ-ին վնասազերծված բանդայի թալանի հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում բանկեր եւ տարադրամի փոխանակման կետեր թալանած հանցախումբ է վնասազերծվել, որի 9 անդամներից 3-ը կանայք են, սակայն 4-ի դեմ է բանդիտիզմի հոդվածով մեղադրանք առաջադրվել: Այս մասին [b][b]SHAMSHYAN.com[/b][/b]-ը տեղեկացել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: 28-ամյա Ռաֆայել Հարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում մասնակիցների կազմը համալրելու համար բանդայում ընդգրկել է նաև Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած հանցախմբի անդամները՝ կայուն, անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը հանցակիցների սահմանազանցմամբ կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ։ Ռաֆայել Հարոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3 մասի 1 եւ 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 29-ամյա Տիգրան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ Էդիտա Արծրունի Ալիխանյանի հետ, ով, հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով՝ հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրան Հովհաննիսյանն Էդիտա Ալեքսանյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։ Տիգրան Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 222 հոդվածի 2-րդ մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հայկ Կոջոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կարեն Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մնացական Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Էդիտա Ալիխանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով, 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գոհար Գաբրելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Վահե Ստեփանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Մառլեն Մուրադյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Իսկ վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանկվել է դատական նիստը:
Պատրաստեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
Նմանատիպ նյութեր
2007 դիտում
15:32 05-07-2014
Վերջերս վնասազերծված նոր բանդայի անդամը «կաշին փրկելու» համար իր մեղքը բարդել է իր երեխաների կնքահոր վրա
10323 դիտում
16:20 10-06-2014
Վնասազերծված նոր «բանդայի» նիստն էլ դեռ չսկսված կրկին հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
814 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1093 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1375 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ