Հաստատվել է՝ երբ Եգիպտոսում տեղի կունենան պառլամենտական ընտրություններ
Եգիպտոսում պաշտոնաես հաստատվել է, որ հոկտեմբերին եւ նոյեմբերին տեղի կունենան վերջին երեք տարում առաջին պառլամենտական ընտրությունները:
Եգիպտական վերջին պառլամենտը, որում մեծամասնություն էին կազմում իսլամիստները, կազմալուծվել էր 2012 թվականին:
Մեկ տարի անց «մահմեդական եղբայրներ» շարժման օգնությամբ նախագահ ընտրված Մուհամմեդ Մուրսիի իշխանությունը տապալեցին զինվորականները:
Պառլամենտական ընտրությունները նշանակված էին դեռեւս նախորդ տարվա սկզբին, բայց անընդհատ հետաձգվում էին: