Բրիտանացի գրողը խոստովանել է, որ աշխատել է հետախուզությունում
Բրիտանացի հայտնի գրող, լրտեսական վեպերի հեղինակ Ֆրեդերիկ Ֆորսայթը խոստովանել է, որ ավելի քան 20 տարի աշխատել է բրիտանական Մի-6-ի արտաքին հետախուզությունում: 77-ամյա գրողի խոսքերով, ինքը հավաքագրվել է Մի-6-ի սպաներից մեկի միջոցով, երբ լուսաբանում էր Նիգերիայի հարավ-արեւելքում չճանաչված Բաիֆրա պետության անկախության համար մղվող ընթացող պատերազմը, որը ձգվել է 1967-1970 թվականներին:
«Այդ պատերազմի վերջին տարում ես իմ հոդվածներն ու լրագրողական հետաքննություններն ուղարկում էի իմ նոր ընկերոջը»,-հաղորդել է Ֆրեդերիկ Ֆորսայթը BBC հեռուստաընկերությանը: