Էդվարդ Սնոուդենը կասկածվում է ռուսական հետախուզությունում աշխատելու մեջ
Նախկին ԿՀՎ աշխատակից Էդվարդ Սնոուդենին կասկածում են ՌԴ հետախուզությունում աշխատելու մեջ: Նման ենթադրության են հանգել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և սենատի հետախուզական հարցերով կոմիտեների ղեկավարները: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
ԱՄՆ սենատորներ Նայք Ռոջերսը և Դայան Ֆայնշթեյնը վստահ են, որ Սնոուդենը պահված տեղեկությունները փոխանցել է Չինաստանի և ՌԴ հատուկ ծառայություններին: Նրանք նաև չեն բացառել, որ տվյալների մեծ մասը գտնվում է համացանցի ամպային ծառայության մեջ:
Հաշվի առնելով չինական և ռուսական հատուկ ծառայությունների կիբեռնետիկ հմտությունները` սենատորները չեն բացառել, որ այդ տվյալները ձեռք բերված լինեն առանց Սնոուդենի իմացության: