211652_close_icon
views-count6603 դիտում article-date 09:48 30-08-2015

NASA-ն կուսումնասիրի Ուրանը եւ Նեպտունը

NASA ամերիկյան տիեզերական գործակալությունում քննարկում են Նեպտուն եւ Ուրան մոլորակների ուսումնասիրության հարցը: Սառցե հսկաները եւ նրանց արբանյակները հետազոտված չեն: Գիտնականների համար հատկապես կարեւոր կլինի Նեպտունի ամենամեծ՝ Տրիտոն արբանյակի ուսումնասիրությունը: Այն համարվում է մոլորակի կողմից «զավթված» արբանյակ: Ներկայում մասնագետները նախագծի մանրամասներն են քննարկում, բայց հայտնի է, որ մինչեւ 2020թ-ն այն պատրաստ չի լինի: Սակայն եթե լինի համապատասխան՝ երկու միլիարդ դոլարի ֆինանսավորում, Ուրանի եւ Նեպտունի ուսումնասիրության ծրագիրը կյանքի կկոչվի: Դա կլինի NASA-ի հերթական խոշոր ծրագիրը:

Նմանատիպ նյութեր