Քաբուլում պայթյուններ են որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու հզոր պայթյուններ են որոտացել: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: Խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Ավելի ուշ պարզվել է, որ պայթյուններն իրականացրել են սակրավորները եւ անհանգստանալու առիթ չկա: Հիշեցնենք՝ երկրում գործում է «Թալիբան» շարժումը, որը պատասխանատու է ահաբեկչությունների մեծ մասի համար: