Քաբուլում՝ նախագահի նստավայրից ոչ հեռու, ուժգին պայթյուն է որոտացել. կա առնվազն 40 զոհ և վիրավոր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական մասում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն։
Պայթյունի վայրից ոչ հեռու են գտնվում Աֆղանստանի նախագահի նստավայրը և այլ երկրների դեսպանատները։
Քաբուլի ոստիկանության փոխանցմամբ՝ պայթյունը իրականացվել է Գերմանիայի դեսպանատնից ոչ հեռու կայանված ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի միջոցով։
France Press-ն էլ հայտնում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 40 զոհ և վիրավոր կա։ Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Նշվում է նաև, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասվել են մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող տները։