Սվազիլենդում խոշոր ավտովթարից 38 կին է մահացել
Առնվազն 38 մարդ է մահացել Հարավային Աֆրիկայի Սվազիլենդի թագավորությունում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մահացած բոլոր 38 ուղևորները կանայք ու աղջիներ են, ովքեր մեկնում էին փառատոն:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: