211652_close_icon
views-count8452 դիտում article-date 21:35 12-06-2016

Սվազիլենդում կանանց խստիվ պատիժ է հասնում ներքնազգեստ կրելու համար․ աշխարհի ամենազվարճալի օրենքները

1․ Հյուսիսային Կորեայում ճանապարհային ոստիկանները պարտավոր են հայտնել վերին ատյաններին ստացած կաշառքի մասին։ 2․ Սինգապուրում աղբը կարող է մեծ գլխացավանք դառնալ։ Այստեղ կոնֆետի գեթ մեկ թուղթ գետնին գցելու համար տուգանում են 500 դոլլարով։ 3․ Ֆրանսիայում արգելված է խոզերին տալ «Նապոլեոն» անունը։ 4․ Ամերիկյան Բլիթե քաղաքում չի կարելի կովբոյի պես քայլել կովբոյական երկարաճիթ կոշիկներով, եթե չունես առնվազն երկու կով։ 5․ Ալյասկայում չի կարելի արթնացնել ապիտակ արջերին, նրանց հետ նկարվելու համար։ 6․ Ֆլորիդայում ամուսնացած կանանց չի թույլատրվում թռչել օդապարիկով կիրակի օրերին։ 7․ Օհայո նահանգում կանանց արգելվում է հագնել լաքապատ կոշիկներ, քանի որ նրանց մեջ կարող է արտացոլվել ներքնազգեստը։ 8․ Սվազիլենդում կանանց խստիվ պատիժ է հասնում ներքնազգեստ կրելու համար։ Օրենքը չխախտելու համար հատուկ ոստիկանական բաժանմունք կա, որը զբաղվում է այս գործով։

Նմանատիպ նյութեր