«Ալ-Ջազիրա»-ի լրագրողները դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
Եգիպտոսի դատարանը քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության երեք լրագրողների դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Նրանց գործի վերանայման արդյունքում դատարանը որոշել է, որ Մուհամմեդ Ֆահմին, Պիտեր Գրեստը եւ Բահուր Մուհամմեդը եթեր են տվել ստահոդ տեղեկատվություն՝ այդ կերպ օգնելով «Մահմեդական եղբայրներ» շարժմանը, որը Եգիպտոսում համարվում է ահաբեկչական:
Դեռեւս նախորդ տարի լրագրողները դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց վերանայել նրանց գործը: Հեռուստաընկերության աշխատակիցներն իրենց մեղավոր չեն ճանաչել: