Ռուսաստանի առաջնություն. Մանուչարյանը «Ուրալին» առաջ մղեց և վնասվածք ստացավ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի «Ուրալ»-«Թերեք» խաղում 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բացեց խաղի հաշիվը:
Հիշեցնենք, որ այս հանդիպումն արդեն մեծ ուշադրություն է հրավիրել իր վրա, քանի որ ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ այն պայմանավորված բնույթ ունի և «Թերեքը» հաղթանակ պետք է տանի:
Համենայնդեպս, «Ուրալի» գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խաղին ներկա չի լինելու, քանի որ, ինչպես նշել են ԶԼՄ-ները, չի ցանկացել մասնակից դառնալ ներքին պայմանավորվածություններին:
Ցավոք սրտի, 1-ին խաղակեսի վերջում Մանուչարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց:
Նշենք, որ 1-ին խաղակեսից հետո հաշիվը ոչ-ոքի է՝ 2:2: