Ռուսաստանի առաջնություն. Մանուչարյանի գոլը հաղթանակ պարգեւեց «Ուրալին». տեսանյութ
Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Կրասնոդարի «Կուբանին»:
Ուրալցիների կազմում հաշիվը 73-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը դրանից ընդամենը չորս րոպե առաջ էր խաղադաշտ մտել:
Հանդիպման վերջին վայրկյաններին «Ուրալը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը իրացրեց նույնպես փոխարինման դուրս եկած Ասեվեդոն:
[b]Ռուսաստանի առաջնություն, 1-ին տուր
[/b]«Կուբան»-«Ուրալ»` 2:0
Էդգար Մանուչարյան` 73, Ասեվեդո` 90+2