Բաշկիրիայում նորածինը մահացել է՝ հարբած մոր անուշադրության պատճառով
Բաշկիրիայի բնակիչ, 36-ամյա մի կնոջ հանդեպ քրեական գործ է հարուցվել՝ նրա երեխայի մահվան փաստով: Քննության տվյալներով՝ նորածին աղջիկը մահացել է ցրտահարությունից: Մայրը, գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, երեխային գիշերը թողել է տան չջեռուցվող սենյակում, որտեղ ջերմաստիճանը եղել է 5,5 աստիճան:
Իսկ առավոտյան մի քանի ժամով նորածնին տարել է զբոսանքի: Երեկոյան երեխան հիվանդանոցում մահացել է:
Հայտնի է նաեւ, որ կինը զրկվել է մյուս երեք երեխաների խնամակալության իրավունքից: