211652_close_icon
views-count4839 դիտում article-date 14:59 29-10-2015

Բաշկիրիայում անհայտ անձինք կրակել են 7 հայերի վրա. նրանցից մեկը մահացել է. տեսանյութ

Հոկտեմբերի 29-ի առավոտյան քրեական դրամա է տեղի ունեցել Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում: Ինչպես հաղորդում է Lifenews-ը, հղում անելով տեղի իրավապահներին, անհայտ դիմակավորված անձանցից բաղկացած խումբը մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գործող ավտոսպասարկման կետին և հրազենային կրակ բացել: Մահացել է 1 հոգի: Մյուս 6-ը ծանր վիճակում տեղափոխվել են Սալավթի կենտրոնական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզել է մահացածի և վիրավորների ինքնությունը՝ մահացել է ավտոսերվիսի սեփականատեր Ա. Սարգսյանը: Վիրավորներն են Ա. Ոսկանյանը, Տ, Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը, Ա. Ավետյանը, Ա. Ակուլյանը: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: Ըստ նրանց նախնական տեղեկությունների՝ տուժածները մասնակցել են ռեստորանում անցկացվող ծննդյան արարողության: Նրանցից մեկին զանգահարել է իր ընկերներից մեկը և ասել, որ ճանապարհին է և խնդիր կա. ինքը մեքենայով փոքր ձորն է ընկել: Մեքենան ձորից հանելու ժամանակ նրանց են մոտեցել 3 հոգի և սկսել այդ տեսարանը բջջային հեռախոսով նկարահանել ու բարձրաձայն մեկնաբանություններ անել: Արդյունքում տեղի է ունեցել վիճաբանություն և անհայտ անձանցից մեկը հանել է տրավմատիկ ատրճանակը և կրակոցներ արձակել տղամարդու դեմքին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակողները թաքնվել են, տոիժածին հասցրել են բուժկետ, իսկ 7 հոգանոց խումբը վերադարձել է ավտոսերվիս, որը պատկանում էր տուժածին, որպեսզի քննարկեն իրավիճակը: Այդ ընթացքում անսպասելիորեն ներխուժել են դիմակավորված անձինք և հրազենային կրակ բացել: Տեսանյութը՝ [url=http://lifenews.ru/news/166854]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր