slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մասնագիտական կրթության ոլորտն ունի բոլոր խնդիրները լուծելու ներուժ. Ա. Աշոտյան
211652_close_icon

Մասնագիտական կրթության ոլորտն ունի բոլոր խնդիրները լուծելու ներուժ. Ա. Աշոտյան

views-count1595 դիտում article-date 18:39 28-08-2015
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում մասնակցել է նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը: Ներկաներին շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարարը գոհունակությամբ նշել է, որ նախորդ ուստարվա ընթացքում հաջողվել է մասնագիտական կրթության ոլորտի հիմնական խնդիրները լուծել` ելնելով պետության գերակայություններից: "Իհարկե, համակարգում կան նաև բազում հարցեր, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն վստահեցնում եմ, որ ոլորտն այդ ներուժն ունի",-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ոլորտի հիմնական ձեռքբերումներին: Նախարարի խոսքով` առաջին ձեռքբերումը պետպատվերի տեղերի կտրուկ աճն է. վերոնշյալ տեղերն ավելացել են 50 տոկոսով: Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ պետպատվերի տեղերը պետությունը շարունակելու է տրամադրել ըստ սահմանված գերակայությունների` ՏՀՏ, գյուղատնտեսություն, արվեստ և այլն: Երկրորդ ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, ուսումնարաններում և քոլեջներում ընդունելության քննությունների վերացումն է` բացառությամբ նեղ ճյուղային մասնագիտությունների: Այս համատեքստում նախարարը տնօրեններից պահանջել է` խստիվ հետևել օրենքի տառին, և այն դիմորդների համար, ովքեր իրավունք ունեն ընդունվել անվճար համակարգ, անհարկի խոչընդոտներ չստեղծել: Արմեն Աշոտյանի խոսքով` երրորդ ձեռքբերումն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական բարելավումն է, որը վերջին տասը տարիներին իրականացվել է պետբյուջեի, ԵՄ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մյուս հիմնական ձեռքբերումը կրթության բովանդակության վերանայումն է: Մասնավորապես, մշակվել և ներդրվել են նոր չափորոշիչներ, ուսումնական ձեռնարկներ, հայալեզու մասնագիտական դասագրքեր: Բացի այդ, իրականացվել է մանկավարժական կոլեկտիվների շարունակական վերապատրաստում: Ի մի բերելով վերոնշյալ ձեռքբերումները` Արմեն Աշոտյանը որպես դրա ապացույց նշել է այն փաստը, որ վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է` 14000-ից հասնելով 21000-ի: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի նոր հնարավորություններով: Արմեն Աշոտյանը քոլեջների տնօրեններին զգուշացրել է, որ տարին պարտքով փակող տնրօրենը, ով օբյեկտիվորեն ծագած ֆինանսական խնդիրների մասին ժամանակին չի ահազանգել լիազոր մարմնին, կազատվի աշխատանքից: Արմեն Աշոտյանի խոսքով` մի շարք քոլեջներում իրականացված աուդիտի հետևանքով բացահատվել են խախտումներ, որի արդյունքում քոլեջներից մեկի տնօրենին տրվել է խիստ նկատողություն, մյուսներին` նկատողություն: Նրա խոսքով` բացահայտված խախտումների ճնշող մեծամասնությունը ընթացիկ, հիմնականում իրավական խախտումներ են և ոչ ֆինանսական չարաշահումներ: "Աուդիտը գործիք է ախտորոշման, ոչ պատժի: Մեր նպատակն է օգնել տնօրեններին` բարձրացնել օրինականության մակարդակը համակարգում",-նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են պարտադիր 12-ամյա կրթության մասին հասարակության շրջանում իրազեկման բարձրացմանը, քոլեջ-բուհ անցմանը, սոցփաթեթում քոլեջի աշխատակիցների ներառման հնարավորությանը, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և այլն:

Նմանատիպ նյութեր