211652_close_icon
views-count1770 դիտում article-date 22:31 28-08-2015

Բնակարանագողերը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին

Օգոստոսի 27-ին, ժամը 5-ին, 1989 թ. ծնված Ռոստիսլավ Գ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ իր բնակարանից գողացել են հեռուստացույց, նոութբուք, 6 շիշ կոնյակ և 4 շիշ օղի` պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը օգոստոսի 23-ին, ժամը 3-ի սահմաններում, կատարել են 1967 թ. ծնված Վարդան Բ.ն- և 1967 թ. ծնված Աշոտ Խ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Վարդան Բ.ն- և Աշոտ Խ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր