211652_close_icon
views-count813 դիտում article-date 11:52 25-03-2015

Բնակարանագողերը ձերբակալվեցին

Մարտի 21-ին, ժամը 15.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի, 1969 թ. ծնված Անահիտ Մ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանից գողացել են գազի կաթսա` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1973 թ. ծնված Սամվել Գ.-ն և 1974 թ. ծնված Կարեն Ղ.-ն: Գողոնն առգրավված է: Սամվել Գ.-ն և Կարեն Ղ.-ն ձերբակալված են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր