211652_close_icon
views-count1071 դիտում article-date 15:20 29-08-2014

Բնակարանագողերը հայտնաբերվեցին

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 23 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին, իսկ Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտից` 1984 թ. ծնված Սամվել Հ.-ին: Պարզվել է, որ նրանք օգոստոսի 27-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Շինարարների փողոցի 7 շենքի 1-ին հարկի բնակարանններից մեկի պատուհանի ճաղավանդակը և բնակարանից գողացել ոգելից խմիչքներ, նեթբուք, որսորդական հրացանի փամփուշտներ, մարգարտյա և արծաթյա զարդեր, բիժուտերիա և կշռաքարեր` պատճառելով 800.000 դրամի վնաս: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր