211652_close_icon
views-count1329 դիտում article-date 18:26 28-08-2015

Զենք-զինամթերք՝ նաև ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 27-ին, ժամը 13.40-ին, Արագածոտնի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերքը պոլիէթիլենային պարկով թողել է Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի չգործող կաթսայատան պատի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է մեկփողանի, կարճեցված փողով և խզակոթով ողորկափող հրացան, 5.45 մմ տրամաչափի` 121, 7.62 մմ տրամաչափի՝ 21 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, Ապարանի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 27-ին, ժամը 17.35-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի հին բենզալցակայանի շինության պատի տակ զինամթերք կա: Նշված վայրից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել 5,45 մմ տրամաչափի 85 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ և «Ֆ-1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր