211652_close_icon
views-count775 դիտում article-date 14:00 30-04-2014

Զենք-զինամթերք` ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 28-ին, ժամը 18.15-ին, մի քաղաքացի Լվովյան և Զորյան փողոցների հատման հատվածում գտնվող ավտոտնակի մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճափող հրացան, տարբեր տրամաչափի 34 փամփուշտ և 2 պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր