Եվրոպայի լիգայի վիճակահանություն. «Բորուսիային» բաժին հասավ ադրբեջանական «Գաբալան»
Մոնակոյում ավարտվեց Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։
Բավական ուշագրավ ստացվեց C խումբը, որտեղ ընդգրկվել է Դորտմունդի «Բորուսիան»: Խմբում նրա մրցակիցներ դարձան հունական ՊԱՕԿ-ը, ռուսական «Կրասնոդարը» և ադրբեջանական «Գաբալան»։
Ներկայացնենք վիճակահանության արդյունքում ձևավորված 12 խմբերը
A խումբ. «Այաքս», «Սելթիկ», «Ֆեներբահչե», «Մոլդե»։
B. «Ռուբին», «Լիվերպուլ», «Բորդո», «Սյոն»։
C. «Բորուսիա Դ.», ՊԱՕԿ, «Կրասնոդար», «Գաբալա»։
D. «Նապոլի», «Բրյուգե», «Լեգիա», «Միդտյուլանդ»։
E. «Վիլյառեալ», «Պլզեն», «Ռապիդ», «Դինամո» Մինսկ։
F. «Մարսել», «Բրագա», «Լիբերեց», «Գրոնինգեն»։
G. «Դնեպր», «Լացիո», «Սենտ Էթյեն», «Ռոսենբորգ»։
H. «Սպորտինգ», «Բեշիքթաշ», «Լոկոմոտիվ», «Սկենդերբեու»։
I. «Բազել», «Ֆիորենտինա», «Լեխ», «Բելենենսեշ»։
J. «Տոտենհեմ», «Անդերլեխտ», «Մոնակո», «Ղարաբաղ»։
K. «Շալկե», ԱՊՕԵԼ, «Սպարտա», «Աստերաս»։
L. «Ատլետիկ», «ԱԶ Ալկմար», «Աուգսբուրգ», «Պարտիզան»։