Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների միջև տուրուդմփոց է տեղի ունեցել. կա 1 զոհ, 3 վիրավոր
                        Սանկտ Պետերբուրգում գործող շուկաներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ադրբեջանցիների միջև, որը շատ արագ վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է դանակի հարվածներից վիրավորված մեկ մարդ, ևս 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
ՌԴ հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

