211652_close_icon
views-count1149 դիտում article-date 13:14 28-08-2015

Բացահայտվեց հերթական գրպանահատը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղայինում գողացել են 1979 թ. ծնված Արփինե Դ.-ի դրամապանակը: Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ Ազատության պողոտայում՝ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում, գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 68.000 դրամ, էլեկտրոնային կրիչ և բանկային քարտ` պատճառելով 75.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ն, ով օգոստոսի 26-ին, ժամը 19.10-ին, Կոմիտասի պողոտայի գյուղմթերքի շուկայի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր