211652_close_icon
views-count2004 դիտում article-date 21:50 09-06-2016

Հերթական գրպանահատը հայտնվեց ոստիկանությունում

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Զավարյան փողոցի խաչմերուկում ՃՈ ծառայողներին է մոտեցել 1970 թ. ծնված Լյուբով Պ.-ն և հայտնել, որ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական, սոց. քարտ, այցեքարտեր և մոտ 65.000 դրամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր