211652_close_icon
views-count1940 դիտում article-date 09:22 28-08-2015

«Ժառանգության» անդամները Skype–ի միջոցով խոսել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և այդպես էլ չեն հասկացել՝ ինչ է ուզում ասել նա. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. ««Ժառանգությունը» երեկ կուսակցության վարչության նիստում որոշեց մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցության։ Մեր տեղեկություններով, նիստը տեղի է ունեցել առանց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայության։ «Ժառանգության» վարչության անդամները հավաքվել են, միացրել են Skype–ը, որի միջոցով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր տեսակետը։ Նշենք, սակայն, որ կուսակցության անդամների մեծ մասը այդպես էլ չի հասկացել, թե ինչ է ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո՝ նա կո՞ղմ է սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ»։

Նմանատիպ նյութեր